23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գզվռտոց իշխանության ներսում. Ժողովուրդ

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի այստեղ նշանակած կադրերը պայքարում են նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի դեմ:

«ՊՈԱԿ-ում, այսպես ասած, կադրերի ջարդ է. Սիմիդյանի կադրերը հանդուրժել չեն կարողանում Պետրոսյանի կադրերին: Նոր «իշխանավորները» հներից (իրականում, սակայն, իրենց իսկ թիմակիցներից) ուզում են ազատվել ու դա անում են բացահայտ, ակնառու ձեւով, ինչը նկատելի է մյուս աշխատակիցների համար նույնպես»,- ասաց թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ դրա ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նիստուկացին բավականին քաջատեղյակ մեր զրուցակիցը:

Անտառային կոմիտեից որպես մեկնաբանություն մեզ ասացին, որ իրենց մոտ «արշալույսները շատ էլ խաղաղ են, լարված մթնոլորտ չկա»: Ի դեպ, նշենք, որ նույն քաղաքականությունը նաեւ նախկին նախարար Պետրոսյանն էր բանեցնում՝ փորձելով ազատվել իրենից առաջ նշանակված կադրերից:

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Մարատ Ատոմյանից տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ