04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հարսնաքարի վճիռը մնաց անփոփոխ /լրացվում է/

ՀՀ քրեական գործերով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց “Հարսնաքարի“ գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վճիռը:  Սույն գործով  մեղադրվող 6 ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը, դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ Վճիռը լսելուց հետո վատացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի ինքնազգացողությունը:Դատարանը անմիջապես […]

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հունիսի 23-ին հարվածել են Սիրիայի տարածքում գտնվող մի շարք թիրախների` գրված է lenta.ru կայքում: Ըստ աղբյուրի՝ գիշերն իրականացված հարձակման ժամանակ իսրայելցիները հարվածել են 9 ռազմական օբյեկտների, որոնց թվում նաև շտաբներ են եղել: Այս կերպ Իսրայելը պատասխանել է նախօրեին Գոլանի բարձունքներում սիրիական հակատանկային արկի պայթյունին, ինչի հետևանքով իսրայելցի դեռահաս էր զոհվել: Գոլանի […]

Կրակոցներ Արաբկիր փողոցում

Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և […]

Խստացումներ ու սահմանափակումներ՝ ”Բազեում”

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։ «Բազեում» […]

Երեխային անհրաժեշտ է նոր շունտավորում կատարել. փրկենք Մարիաննային /վիդեո/

Մարիաննա Չիլինգարյանը ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, սակայն այն անհաջող է […]

ԱԱ-2014. Ալժիրը 4-2 հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2 տուրում Ալժիրի հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Հարավային Կորային: Աֆրիկյան հավաքականից աչքի ընկան Սլիմանին, Խալիշը, Ջաբուն և Բրահիմին, իսկ կորեացիներից Խյու-Մինը և Կու Չժա-Չոլը: Ալժիրը հավաքեց առաջին 3 միավորը և բարձրացավ 2 հորիզոնական:

Ուկրաինայի նախկին նախագահները բաց նամակով դիմել են Պուտինին

Ուկրաինայի նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են նրան կոնկրետ գործողություններով ամրապնդել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ճգնաժամի կարգավորման խաղաղ պլանը, գրում է ДНИ.ru-ն։  ’’Ձեր դրական վերաբերմունքն այդ պլանի հանդեպ մենք ընդունել ենք որպես դրական նշան։ Հույս ունենք, որ Ձեր ճիշտ խոսքերը […]

ԱԱ-2014. Պորտուգալիան և ԱՄՆ-ն արդյունավետ ոչ ոքի խաղացին/վիդեո/

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականն առաջին միավոր վաստակեց` ոչ ոքի խաղալով ԱՄՆ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Աչքի ընկան Նանին, Ջոնսը, Ջեմսինն և Վարելան: Վերջին տուրում ԱՄՆ-ն և Գերմանիան հանդիպելու են միմյանց հետ և խմբից դուրս գալու համար երկու հավաքականներին էլ բավարար կլինի ոչ ոքի արդյունքը:

” Հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”

Կինոռեժիսյոր, “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը facebook-ի իր էջում գրառել է. “Հենց նոր Երեւանի օդում շատ ցածր սլացան վեց ռազմական կործանիչներ ` հայկական եռագույնի հետքեր սփռելով: Ի’նչ է սա նշանակում` հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”,-գրել է Խզմալյանը տեղադրելով նայեվ լուսանկար: Լուսանկարը՝ Տիգրան Խզմալյանի facebook-ի էջից:

Բուժաշխատողի օրը` տոնական մեծ համերգ

Բուժաշխատողի օրը` հունիսի 21-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր մեծարման երեկո, որը համախմբել էր հայաստանյան բուժաշխատողներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ ուղերձ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված