ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Ինչպես հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ստուգման արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը […]





































