27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես են ԿԸՀ նախագահի 2 որդիները ազատվել բանակից: Փաշինյանը աչք է փակում. Ժողովուրդ

Թերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից թերթը ստացել է պատասխան, ըստ որի՝ Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր էր:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ պետական պաշտոնյաները ազատում են իրենց որդիներին բանակից, իսկ խեղճուկրակ ընտանիքների երեխաները գնում են բանակ՝ որպես մսաղաց նյութ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մոռացել է նախկին խոսքերն ու խոստումները եւ աչք է փակում իր կողքի մարդկանց արարքների վրա, որոնց գործողությունները օր օրի ավելի լկտի եւ մերժելի են դառնում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ