27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում ենք որպես Մոսկվայի ջանքերը ստվերելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու հերթական փորձ․ Զախարովա

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերն ու միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սրանում մենք տեսնում ենք, ցավոք, Եվրամիության հերթական փորձը՝ ամեն կերպ միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հետ մղելու մեր երկրի […]

«Արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք պետք է զորքերը դուրս բերի ՀՀ օկուպացված ինքնիշխան տարածքներից». Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ից հստակ դիրքորոշման է սպասում

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում մի քանի հարցադրումներ է արել։ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և […]

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձին դիտարկել։

Սրանից դուրս ցանկացածը կապիտուլյանտների իշխանությունը երկարաձգող է

Պրոպագանդայի մասին իր կոթողային գրքում ֆրանսիացի մասնագետ Ժակ Էլյուլը նշում էր, որ պրոպագանդան չի կարող հաջող լինել, եթե չի հիմնվում հանրածանոթ հասկացությունների վրա։ Կապիտուլյանտները գիտեն, որ միասնականության գաղափարը բանավոր և գրավոր ավանդույթով հայության շրջանում սերնդե սերունդ փոխանցված հասկացություն է։ Այդ իսկ պատճառով պատերազմից անմիջապես հետո ներդրել են այդ թեզը՝ «թող միավորվեն, օգնեն Նիկոլին, ի՞նչ են […]

Եթե դա չարվի, ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան ու Թուրքիան Հայաստանը բզկտելու են ու ախորժակով խժռեն, ինչպես արեցին 100 տարի առաջ

Ինչու՞ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի օգնում, չնայած թշնամին ակնհայտորեն բռնազավթել է հայկական տարածքներ ու շարունակում է ագրեսիվ գործողությունները: Ի՞նչ իմաստ ունի Արցախի Ռուսաստանի կազմի մեջ մտնելն ու Հայաստանի միացումը Ռուս-Բելոռուսական միութենական պետությանը: Գիտե՞նք արդյոք, Նիկոլը դիմե՞լ է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին այնպես, ինչպես անհրաժեշտ է, թե իր զզվելի կեղծությամբ խաղեր է խաղում: Արդյոք նա իսկապես ցանկանու՞մ է […]

Ռուբլին եւ եվրոն արժեզրկվել են

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 402 դրամ նվազագույն և 406 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 414 դրամ նվազագույն և 418 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 383 դրամ նվազագույն և 394 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 403 դրամ նվազագույն և 413 […]

Իրանը անցնում է կոնկրետ գործողության

Երեկ` հոկտեմբերի 10-ին իրանական «Icana» լրատվականում էր հրապարակվել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցը, որում նախարարն անդրադարձել էր Կապանում վերջերս բացված ԻԻՀ հյուպատոսությանը: Մասնավորապես, նախարարն ասել է, որ հյուպատոսության բացումը Կապանում կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը: Բացման նպատակն է հայ-իրանական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելը: «Այս քայլը, որը կնպաստի Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, ձեռնարկվել է երկու երկրների կողմից` հատկապես նպատակ […]

Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի քաղաքացի». Գ. Հասանգուլիև. Բաքվում տաքացնում են ձեռքերը

Հոկտեմբերի 8-ին Պրահայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել «Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ու պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը: Գ. Հասանգուլիևն ասել է. «Պրահայի հանդիպման արդյունքում արված հայտարարությունը Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաջողությունն է։ Ներկայիս համաձայնագրից խուսափելու դեպքում Հայաստանը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի կոշտ որոշումներ կայացնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը […]

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով. Պեյչինովիչ Բուրիչի նամակը՝ Բայրամովին

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա: Գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի