Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն . Փաստ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) արգելված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքը: Երեկ նրան չէին թողել մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ քաղաքական համաժողովին։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»:
Խոսքն, ըստ երևույթին, մի քանի տարվա վաղեմությամբ «գործի» մասին է, ինչի վերաբերյալ ինքը՝ Աշոտյանը, օրերս խոսել էր: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն նրանցից, սակայն դեռևս նորմալ բան չեն կարողանում «պոկել»:
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամանակահատվածում քրեական վարույթների «շարք» սկսել դաշտում ակտիվ այլ ընդդիմադիրների նկատմամբ ևս։ Թերթը տեղեկություն ունի, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում մի քանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ նույնպես, ինչպես իրավաբաններն են նշում, կհնարեն ինչ-որ քրգործեր»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: