15 Մարտի, Saturday, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի եւ շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։

Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ