Բասկետբոլիստուհիների թեժ պայքար՝ ուսանողական մարզական խաղերում
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի աղջիկների բասկետբոլի առաջնությունը։ Մասնակցում էր բուհական 8 թիմ։ Եզրափակիչ փուլում ուժերը չափեցին լավագույն 4 թիմերը. 3-րդ տեղի համար պայքարում էին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Երևանի պետական համալսարանների աղջիկները։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ թիմը։ Առաջին հորիզոնականի համար պայքարում հանդիպեցին նախորդ տարիների անփոփոխ չեմպիոն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հավաքականը և […]





































