02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

Խոսում է Արագածոտնի մարզպետի դեմ. Հրապարակ

Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության նախկին պետ Պարգեւ Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, “Հրապարակ”-ի տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ: Թերթը հիշեցնում է, որ Համբարձոմյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը […]

Կունենանք մայրաքաղաք-պետությունն` անունն էլ Երևան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրել է. “Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված […]

Սյունիքի մարզպետը՝ վախի մեջ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ` նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ո՞վքեր են ներկայացնելու Հայաստանը ԵՏՄ-ում. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” թերթի, ՀՀ ներկայացուցիչները դեռեւս չգիտեն` ով է ներկայացնելու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կներկայացվի երեք անդամներով եւ մեկ ձայնի իրավունքով: Սակայն ՀՀԿ-ի կադրերը, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այնքան նոսր են, որ երեք հոգու անուն այս պահին դեռ հայտնել չեն կարող: Նույն աղբյուրի համաձայն` հարցը […]

Մաֆիոզ ռազբորկաներից հոգնածները. Հայկական ժամանակ

“Կարգին ստուդիոյի” նկարահանւսծ “Սուպեր մամա” գեղար­վեստական կինոնկարի ցուցադրումները անցնում են լեվւ-լեցուն դահլիճներում, եւ հանդիսատեսը պետք է որոշակի ջանքեր գործադրի տոմս ձեռք բերելու համար: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, կինո­դահլիճներում հավաքվում են մարդիկ, ովքեր հոգնել են մա­ֆիոզ ռազբորկաներից, կրիմինալ կուռքերից, հաբռգած օլի­գարխներից, սերիալային անհեթեթություններից, բռնության քարոզից, անպարկեշտ տեսարաններից: Ֆիլմի հաջողությունը հնարավոր է վկայությունն է այն բանի, որ մեր […]

Րաֆֆու չարաբաստիկ երկուշաբթին. Իրավունք

Ըստ “Ժառանգությանը” մոտ կանգնած “Իրավունքի” աղբյուրի, երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը “եռյակի” հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ:  Կուսակցության  որոշ ներկայացուցիչներ ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել “եռյակը”, դա անում էին բավական կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր […]

Ո՞վ է գնել Աբովյանի հեռուստաընկերության բաժնեմասերը. Ժողովուրդ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Երեկ Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու դառնալու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մելիք-Ադամյանն ու Գալուստ Սահակյանն ուժի մեջ. Հրապարակ

“Հրապարակ”-ի թղթակցի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը անդրադառնալով եռյակի հանրահավաքին՝ ասել է, որ հասարակության համար պարզի չի դարձել, թե եռյակը հանրահավաք էր կազմակերպել, որ ի՞նչ աներ:  “Բայց պիտի հասկանանք’ ի՞նչ են ուզում: Ուզում են գալ կոալիցիա՞, թող գան կոալիցիա… ի՞նչ են առա­ջարկում, որեւէ մեկդ կարո՞ղ եք ձեւա­կերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին իրենք են […]

Հմայակի պոպոքը դիլիկատե՞ս. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, շուկաներում եւ խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, եւ փորձագետների դիտարկմամբ, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի: Այս ամենը պայմանավորված է Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի