09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Շարժայի շեյխը՝ հայերի մասին. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի /Ջուղայի/ հետ:

“Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է եւ հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով:

Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է, ինչի համար արժանացել է համատարած հիացմունքի՝ պատմության մեջ մնալով այն եզակի մահմեդականներից, ով հսկայական գումար է նվիրաբերել քրիստոնեական կրոնական համալիրի հիմնանորոգման համար”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ