20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներսիկ Նազարյանի որդին հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել:

“”Ժողովուրդ”-ը պարզեց, որ “Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել “Բիզնես լիդեր հոլդինգ” ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին “Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` “Բիզնես լիդեր հոլդինգ” ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով:

“Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: “Այս գործով անգամ դատական նիստ չի եղել և, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց”,- ասաց Մարաբյանը:

“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Արմեն Նազարյանն ասաց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի և “Բիզնես լիդեր Հոլդինգ” ՍՊԸ-ի միջև ֆինանսական խնդիրն առաջացել է վարձակալության վճարների հետ կապված: “Մենք այդ ընկերությունից վարձակալությամբ տարածք էինք վերցրել, բայց գործն իրեն չարդարացրեց: Վարձակալության գումարն էլ չէինք կարողացել ժամանակին վճարել ու հիմա կարգավորում ենք խնդիրը: Բանակցություններ են ընթանում, տեխնիկական հարցեր կան: Այսինքն՝ գույքի տեսքով որոշ բաներ կան, որ պարտքի դիմաց պետք է թողնենք իրենց””,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ