02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բարեփոխումը ներքեւից ա լինում՝ ապստամբություն, ճնշում. Շանթը շարունակում է հեղափոխության կողմնակից մնալ /վիդեո/

՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումնային իրադարձությունների մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ հնչեցրեց իր վերջին խոսքը: Սկզբում նա շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին ապա շարունակեց .՛՛Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից, այն սովետական ժառանգություն է։ Ակնհայտ անմեղ մարդու  մասին խոսելիս պաշտպանն ասում է՝ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել. ՀՀԿ պատգամավոր

“Մի բան հստակ է`Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել`օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի ներկայությունից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով եռյակի հանրահավաքից: Ըստ նրա` եռյակում տարաձայնություններ կան, ինչի ապացույցն էր Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ելույթի ընդհատումը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն մտքին, որ սպասում են իշխանությունների կողմից […]

Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի հոսպիտալացվել են էբոլայի կասկածով

Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի էբոլա վիրուսի նշաններով հոսպիտալացվել է: Վերջինները Ռուսաստան են ժամանել Աֆրիկայից եւ նրանց մոտ էբոլայի նշաններ են եղել, գրում է  Известия-ն: Բարբեբախտաբար, հիվանդանոցում արված քննությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ էբոլա չէ, հասարակ վարակ է: Պետերբուրգի գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր մասնագետ Ալեքսեյ Յակովլեւը նշել է, որ օգոստոս ամսին բժիշկները հատուկ կուրսեր են […]

13 ծրագրի համար՝ 711 մլն դրամ

Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանը կատարում է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ստանձնած իր բոլոր պայմանագրային պարտավորությունները: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարեց, որ  2014-2017թթ. Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում տնտեսական զարգացմանն ու պետական կառավարման կատարելագործմանն ուղղված 13 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 711 մլն դոլար: Մասնավորապես, ծրագրված է 257 մլն […]

”Անհայտ կորած անձանց մասին” օրենքի նախագիծը հայտնաբերվեց

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված գրության համաձայն տեղեկացանք, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում և ուսումնասիրվում է: Գրությամբ միաժամանակ տեղեկացնում են, որ ներկա փուլում ՀՀ արդարադատության նախարարությունը տիրապետում է նախագծի աշխատանքային տարբերակին և համապատասախան աշխատանքներն ավարտելու և նախագիծը շրջանառության դրվելուց հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել հանրային քննարկումներ […]

Մոտ 4000 անհայտ կորած

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հետեւանքով կա 4000-ից ավելի անհայտ կորած: “ԿԽՄԿ-ն իր առաքելությամբ հանդիսանում է անկախ ու անաչառ: Երկխոսություն է առաջարկում այն երկրների իշխանություններին, որոնք չունեն երկխոսության եզրեր: Մեր կազմակերպությունը առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման […]

Ալեք Պողոսյանի պաշտպանը արդարացում պահանջեց

՛՛Շանթ Հարությունյան՛՛ և ընկերներ  գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը երթի օրը ոչ մեկին փայտով չի հարվածել, նրա մեղավորությունը չի ապացուցվել ոչ դեպքի օրվա տեսանյութերով, ոչ վկաների տված ցուցմունքներով: Այս մասին այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառումնշեց  ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ըստ պաշտպանի վարույթն իրականացնող մարմինը հիմք էընդունել միայն ոսռտիկանների […]

Հրապարակվել է Սուրիկ Խաչատրյանի գիտական կոչման վավերագրի պատճենը /ֆոտո/

Սյունիքի մարզպետարանի կայքը հրապարակել է Սուրիկ Խաչատրյանի գիտական կոչման վավերագրի պատճենը: Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը:Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ. Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիաՄիացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, ԿանադաԴոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում […]

8 տարի շարունակ չենք հավատում, որ չկաս…/ֆոտո/

Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 8-րդ տարելիցն է: Ֆեյսբուքյան իր էջում երգչուհի Քրիստինե Պեպալյանը գրել է. “Անցավ էլի 1 տարի……ու էսպես 8 տարի շարունակ չենք հավատում, որ չկաս,այլ համոզում ենք մեզ, որ պարզապես երկար ժամանակ չենք հանդիպել….Լույս էիր….Լույս դարձար…միշտ մեզ հետ,մեր կողքին,մեր սրտերում.քեզ կարոտում ենք…………..”: 2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնել […]

Մասսայական բախումներ Հոնկոնգում. 45 հոգի ձերբակալվել է /վիդեո/

Հոնկոնգում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ Occupy Central շարժման ակտիվիստների միջեւ: Բախումների արդյունքում 45 ակտիվիստ է ձերբակալվել, գրում է Интерфакс-ը: Ոստիկանները փորձել են քանդել ցուցարարների բարրիկադները, եւ արցունքաբեր գազ են օգտագործել: Ակտիվիստները դիմաներով պաշտպանվել են եւ հովանոցներով հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանության տվյալներով` 45 ձերբակալվածներից 8-ը կանայք են: Ձերբակալվածներից ոչ ոքի մոտ վնասվածք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի