05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մտահոգությունների բյուջե է. ԲՀԿ-ի գնահատականը

՛՛Ես գտնում եմ՝ բյուջեն բաղկացած է մտահոգություններից, սա մտահոգությունների բյուջե է՛՛,-այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի վերաբերյալ ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, թե մի քանի հազար դրամով նպաստների ավելացում կլինի, ընտանքիների կենսամակարդակը դժվար թե բարձրանա: 

՛՛Ես հասկանում եմ , որ կառավարությունը ստացել է խայտառակ ժառանգություն անցած 6 ընթացքում, համակարգը բոլոր հնարավոր ձևերով ջարդոտված է, բայց համենայն դեպս անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՛՛,-ասաց նա և ներկայացրեց պաշտնական թվեր՝ 32% աղքատությունը, 20% ծայրահեղ աղքատություն, գործազրկություն, ինչը բերում է ճգնաժամային մակարդակի հասած արտագաղթի:

՛՛Նախկին Առողջապահության նախարարին հարց տվեցի, ո՞նց եք պատկերացնում օնկոլոգիական հիվանդությունների բուժումն իրականացնել համավճարի համակարգով, մարդիկ կմեռնեն մինչև բառացիորեն ձևակերպեն իրենց կարգը, դեռ մի բան էլ հասնեն համավճարին, ասաց՝ դե կարող է, բուժվում են, հիշո՞ւմ եք այդ պատասխանը: Հիմա ես ուզում եմ հուսալ՝ նոր Առողջապահության նախարարը և կառավարությունն այլ մոտեցում ունեն: Բայց մենք այս մոտեցման շատ չնչին փոփխություներ ենք տեսնում, և սա բացարձակապես քննադատելի է՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ