Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով. Օմբուդսմեն
Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին: Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, […]





































