16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զարուհին ու “Ժառանգություն”-ը սկսում են

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության “Խորհրդարանական շաբաթ” հաղորդման շրջանակում “Սիրելի հայրենակիցներ,  խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում  ձեզ այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ եւ իրականացման ժամանակացույց: Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության եւ դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։   Միասնական հրապարակի առջեւ քաղաքական գործիչների գործողությունները […]

Հանրապետությունում ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ՝   Ստեփանավանի,  Տաշիրի, Մարտունու,    Վարդենիսի,  Ջերմուկի  ինչպես նաեւ   Վարդենյաց   եւ Սարավանի լեռնանցքներում տեղում է  թույլ  ձյուն: Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից ) տեղ- տեղ  մերկասառույց է: Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց […]

Կրակ է բացել սրճարանի ուղղությամբ /վիդեո/

Ռուսաստանի Ռոստով քաղաքում նեղացած հաճախորդը որոշել է պատժել սրճարանին, եւ կրակահերթի է ենթարկել այն: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին, կրակոցների արդյունքում ՛՛Ստարիննե չասի՛՛ սրճարանը պայթել է, հաղորդում է “Федералпресс”-ը: Սրճարանի տեսախցիկը ֆիքսել է պայթյունին նախորդող դեպքերը: Տեղացիներն ասել են, որ տեղի ունեցածն իրենց համար զարմանալի չէ, քանի որ այս սրճարանում մշտապես վեճեր եւ […]

Կաթնախարնուրդ թե՞ մայրական կաթ

՛՛World Vision՛՛   Հայաստանի   ՝ ՛՛Երեխաների առողջությունն առաջնային է՛՛  քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը  այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի  ակումբում՝ ողջունելով ՛՛Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մակական սննդի շրջանառության մասին՛՛  օրենքի ընդունումը, ասաց, որ սա մեծ առաջընթաց է ոլորտում: Խոսելով կազմակերպության անունից, Ղարախանյանն ասաց, որ իրենք օրենքի քարոզարշավը վաղուց են կատարում: ՛՛Քանի որ ՛՛World Vision՛՛ կազմակերպությունը երեխայակենտրոն կազմակերպություն է, […]

ՊՆ-ը կապվել է գյումրեցի ծանրամարտիկի ընտանիքի հետ. պարզաբանում

Henaran.am-ը,  երեկ անդրադարձել էր մի ցավալի պատության: Գյումրեցի ծանրամարտիկ Վաղարշակ Ղևոնդյանը գամված է  անկողնուն՝ առողջական լուրջ խնդրի պատճառով: Վաղարշակի առողջությունը կտրուկ վատացել էր երեք ամիս և մեկ օր ծառայությունից հետո: ՊՆ լրատվության վարչությունից այսօր արձագանքեցին մեր տեղադրած հրապարակմանը: Լրատվամիջոցներում օրերս առաջին խմբի հաշմանդամ Վաղարշակ Վիգենի Ղևոնդյանի մասին տարածված տեղեկատվությունից հետո ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և […]

Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում , երբ այն ձեր ուսերին է

Բաքուն փորձում է սեւ կատվին գտնել մութ սենյակում, մինչդեռ այդ կատուն իր ուսերին է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե “հայկական “ՄԻ-24” ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, եւ ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք”: Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է […]

Ամեն ժամ 48 աղջկա են բռնաբարում

Կանանց համար աշխարհում ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, հայտնում է MIGnews.com-ը: Այստեղ ամեն ժամ 48 աղջկա են բռնաբարում, ընդ որում՝ հիմնականում հանցագործները անպատիժ են մնում:  Caritas Australia միջազգային կազմակերպության ՛՛Անվտանգ ձայներ՛՛ զեկույցի համաձայն՝ Կոնգոյում կանանց բռնաբարում են ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել: ՛՛Կոնգոյում կին լինելն ավելի վտանգավոր է, քան զինվոր լինելը: Այնտեղ մեկ ժամում […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաեւ խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: Հանդիպման ընթացքում […]

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այցի շրջանակներում նախատեսվում են Ն. Բորդյուժայի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ`նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան: Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին`նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի