18 տարեկան էր, երբ եղբայրներից մեկը մահացավ. ամեն զոհվածին մեկ միլիոն դրամ /վիդեո/
Երկրապահ կամավորականների միությունը հանձն առավ իր վրա վերցնել պահի թե ծանրությունը և թե ուրախությունը: Գործարար Վահե Բադալյանը ԵԿՄ-ի հետ համատեղ իրականություն դարձրեց մի գործ, որը իրապես խոնարհման էր արժանի:
Հայ-ադրբեջանական սահմանին 2014թ.հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, բարերար Վահե Բադալյանից 1 միլիոն դրամ գումար ստացավ:
՛՛Մեր ընտանիքի համար մարդկային կորուստը խորթ չէ: Ես 18 տարեկան էի, երբ մեր 3 եղբայրներից մեկը մահացավ: Ես հասկանում եմ այդ ցավը: Այդ ցավը միշտ եղել է մեր ընտանիքում: Այս գաղափարը մեր ընտանիքում միշտ առաջացել է, ուղղակի այժմ հնարավորություն ունեցանք իրականացնելու այդ գաղափարը: Կարծում եմ՝ մոլորակի վրա չկա մի հայ, որը ցավ չի զգում՝ լսելով, որ սահմանին զինվոր կամ սպա է զոհվում՛՛,-ասաց Վահե Բադալյանը՝ նշելով, որ իր այս նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Բժշկական համալսարանի նախկին սանը այսօր իր խոնարհումը բերեց զոհվածներին:
Ծնողները գումարն ընդունեցին արցունքներով ու հպարտությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: