14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես է Պուտինը պաշտպանում Կաբաեւային /ֆոտո/

Օրերս մարմնամարզուհի Ալինա Կաբաեւային, ում անունը կապվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նկատել են Մոսկվայի սրճարաններից մեկում: Ընդ որում, Կաբաեւայի “հանգիստը” հսկել են տասնյակ զինված գրոհայիններ: Կաբաեւային նկատել է նաեւ շոումեն Ալեքսանդր Բելովը, ով Ֆեսյբուքի իր էջում գրել է.

“Նայեք այս նկարին: Ո՞վ է այսքան վախենում կյանքի համար, որ սուրճ խմելու գնում է ավտոմատներով զինված զորքի ուղեկցությամբ”,- գրել է նա ու նշել, որ հետաքրքրությունից դրդված` մտել է սրճարան ու տեսել, որ Կաբաեւան է այնտեղ նստած:

Նշենք, որ վաղուց լուրեր են պտտվում այն մասին, որ Ալինա Կաբաեւան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրուհին է: Լուրեր կան նաեւ այն մասին, որ Կաբաեւան 2 երեխա ունի Պուտինից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ