15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք նորից խրամատներում ենք հայտնվելու. ընդդիմադիր գեներալի հորդորը

՛՛Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել վախի մթնոլորտը. այս ամենը ստիպեց մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովուրդ մենք ձեր կողքին ենք, ինչպես 88-ին, երբ ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ, այնպես էլ այսօր, մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման՛՛,-սա ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի խորհրդի անդամ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի դիտարկումն է։

Մելքոնյանի խոսքով` իրենց առջև առաջնային խնդիրն ՝է իշխանություններից ազատվելը, “այն իշխանություններից, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին”:

՛՛Երկրորդ պետք է կանգնենք ժողովրդի կողքին,որպեսզի աջակցենք և պաշտպանենք քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Բազմիցս հարցնում են՝ բա ո՞վ է լինելու նախագահը, այսօր ասում եմ նախագահ կլինի այն մարդը, ով կլինի ժողովրդի կողքին և արդյունքում անօրինականությունները կվերանան, ամեն ինչ կարվի, որ մեր երկիրը սարքենք երկիր՛՛ ։ 

Գալստյանի խոսքով՝ իշխանության մեջ գտնվող մարդիկ շփոթում են պետությունը իշխանության հետ և ամեն գնով փորձում են պահպանել այն:

՛՛Նրանք մարդկանց են ծեծում, որ իշխանությունը պահեն, բայց իշխանությունը պետություն չի: Պետությունը մեր երկիրն է, որ մենք պահել ենք մեր արյունով, իշխանությունը պետությունը պահում է ցնցումներով, և մենք այսօր կոչ ենք անում առանց ցնցումների պահել պետությունը՛՛։

Գեներալի համոզմամբ` իշխանությունների նպատակն է՝ ազատամարտիկներին հանել իրար դեմ։ ՛՛Մարտական ընկերներիցս շատերն են այսօր մաս կազմում իշխանությանը. հիմա կոչ եմ անում սադրանքների չգնալ, չպիտակավորել միմյանց: Մենք գիտենք՝ ով ինչ է արել, որտեղ է կռվել, մենք մեկս մյուսիս ճանաչում ենք: Պատերազմը դեռ ավարտված չէ, մենք նորից նույն խրամատներում ենք հայտնվելու՝ կողք կողքի՛՛,-ասաց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ