Հանդիպեցի մի մարդու, ով ոտքեր չուներ…
Ես լաց էի լինում, որովհետեւ չունեի ֆուտբոլային մարզակոշիկներ, բայց մի անգամ ես հանդիպեցի մի մարդու, ով ոտքեր չուներ… Զինեդին Զիդան
Ես լաց էի լինում, որովհետեւ չունեի ֆուտբոլային մարզակոշիկներ, բայց մի անգամ ես հանդիպեցի մի մարդու, ով ոտքեր չուներ… Զինեդին Զիդան
՛՛Կոտրված ու վշտից կռացած ընտանիքը՝ մի տեսակ սթափվեց նախարարի այցից՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղացիների փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջին նախարարն է, որ եղել է գյուղում: Չնայած դրան սահմանապահ գյուղը կանգուն է՝ իր պատրաստակամ բնակիչներով: Արման Ուդումյանի մահը առավել ամրապնդել ու հպարտության զգացողություն է հաղորդել գյուղի տղամարդկանց: Բոլորն […]
Շաքարային դիաբետով հիվանդանալուն մեծապես նպաստում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի քրոնիկական ազդեցությունը: Գիտնականները պարզել են, որ մեծ քաղաքում ապրելը, իսկ ավելի հաճախ` փոքր քաղաքի մեծ քաղաք տեղափոխվելն ու այնտեղ բնակություն հաստատելը ավելացնում են կորտիզոլի քանակությունն օրգանիզմում, ինչն էլ մեծացնում է դիաբետով հիվանդանալու վտանգը, հայտնում է Zee News-ը: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր քաղաքներում ապրողները […]
Բանաստեղծները դառնում են ժամանակի տարեգիրը: Նրանց գրական գործերը որակվում են, որպես ապրած օրերի թարգման ու իրենց մեջ՝ ցանկացած ձևաչափում կրում են օրերի հետքը: Բանաստեղծ Արա Ալոյանը գրական աշխարհ եկավ` իր հեքիաթայինը իրականությանը մերձեցնող տողերով: ”Ընդհանրապես գրի հետ առնչություն ունեցող մարդը պետք է ունենա սրբազան ակնածանք` բառի ու գրի հանդեպ”,-մեզ հետ զրույցում ասաց Արա Ալոյանը: Բանաստեղծը […]
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն […]
Հունվարի 24-ը հայ բանստեղծ Պարույր Սեւակի ծննդյան օրն է: Պարույր Սեւակը (Ղազարյանը) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։ Բանաստեղծի մանկության ու պատանեկության տարիները անցել են […]
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի, հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն եւ հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել: Նույն օրը, ժամը 03.45-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի ժողովին, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ միասին նախագահելու Ցեղասպանության նահատակների սրբադասման հանձնախմբի ժողովը: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կայանալու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը: Որոշումներն ընդունվել են Հայաստանյայց […]
2015թ հունվարի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է […]
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին նվիրված մուլտֆիլմ է նկարահանվել, որը նվիրված էՅացենյուկի` մեծ աղմուկ հանած այն արտահայտությանը, որ իբր ԽՍՀՄ-ն է «ներխուժել» Գերմանիա և Ուկրաինա: Յացենյուկը Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ խորհրդային ուժերն են ներխուժել Ուկրաինա եւ Գերմանիա։ Նրա այս խոսքերը խիստ քննադատության արժանացան: Մուլտիլմի հերոսը մասնավորապես ասում է. «Մենք բոլորս շատ լավ հիշում […]
























