Ընկել է տան տանիքից ու վնասվել
Հունվարի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ղուկասյան փողոցի բնակիչներից մեկը տան տանիքից ընկել է ցած, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Տ. Ջ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:





































