Նշվեց Էմիլ Գաբրիելյանի ծննդյան օրը

Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է: Մինչ այդ գործընկերները, առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու հարազատներն այցելել էին անվանի գիտնականի շիրիմին: […]