Սերն անսահման է…
Հարգանքը սահմաններ ունի, մինչդեռ սերը անսահման է: Մ. Լերմոնտով
Հարգանքը սահմաններ ունի, մինչդեռ սերը անսահման է: Մ. Լերմոնտով
«Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին: Նշենք, որ ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, […]
Այսօր Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը բաղկացած է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, այսօր մրցեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: Մեր հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի մինչև […]
Իրաքի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորած ԻՊ գրոհայինը հայտնվել է կոմայի մեջ, նա կլինիկական մահ է տարել, հայտնում է bog news.org-ը: Գրոհայինին նրա ընկեները միայնակ լքել են անապատում: Տղամարդուն հայտնաբերել են Սուրբ Դոմինիկ կաթոլիկ եկեղեցու քահանաները եւ տարել հիվանդանոց: «Ես կարծում էի, որ կռվի ժամանակ կմահանամ, եւ դա […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
«Լավ կարծիքի եմ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկերների մասին, մենք պարբերաբար շփվել ենք, բայց ունենք տարակարծություն»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» մասին: «Մենք ասում ենք, որ ժամանակ չունենք՝ սպասելու մինչև հերթական ընտրությունները, քանի որ մարդաթափություն կա Հայաստանում, […]
Տիրոջն է փառքը, և մենք ամենքս պիտի այդ փառքը հավելենք մեր բարի գործերով, պիտի յուրաքանչյուրս յուրօրինակ ուխտ դառնանք մեր ժողովրդի, հասարակության, ընտանիքների համար և լույս՝ հեթանոսության մեջ խարխափողների, ճշմարիտ Աստծուն չճանաչողների համար: Բ Օրեն. 8: 11 – 9: 10 Հոբ. 12: 1 – 13: 6 Եսայ. 42: 1-8 Մարտի 6, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են “Լ. Օրբելի” բժշկական ուսումնարան” ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և “ՍԲՈՒ” ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները: Կասեցման […]
Այն ինչ տեղի ունեցավ ներքաղաքական զարգացումների ֆոնին առաջին հայացքից թվում է նորմալ քաղաքական իրադրություն, երբ կան գործող անձինք, կա նպատակակետ, և համապատասխան հանգուցալուծում: Սակայն համաձայնեք` երեկվա և այսօրվա Հայաստանում բացվեցին բացառապես տարբեր արշալույսներ: Քաղաքական դաշտում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են ընդգծված վերադասավորումներ, քաղաքական ուժերի նման իրավիճակը բնորոշ է նախընտրական շրջանններին. ՀՀ-ում այս […]
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4: Վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը […]




























