11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրաքաղաքի 19 բարեգործական ճաշարաններում տաք սնունդ են ստանում շուրջ 2400 շահառուներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն  այցելել է  Նոր Նորքում  գործող  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության,  «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել  ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ   շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաև համաֆինանսավորում և օժանդակություն է տրամադրվում  գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ  մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման: Տաք սննդից բացի փոխգործակցության  շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց  տրամադրված տարածքում  ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ  կենտրոն, որտեղ իրենց  առօրյան են անցկացնում  շուրջ  100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են  բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է  բուժօգնություն, իսկ  շուտով գործելու է նաև հետվիրահատական վերականգնողական կենտրոն:

Այցելության   ընթացքում   սոցիալական  աշխատակիցների վերապատրաստման նպատակով  «Աջակցություն  ՀՀ սոցիալական  ոլորտի  բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երևանի և որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ