14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ: […]

Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է` Հայաստանում ճգնաժամ է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով: Ավելին՝ […]

Ծառուկյանը հրաժարվեց . Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: «Ծառուկյանը տարածք էր տրամադրել, որտեղ առևտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Ծառուկյանը խոստացել էր անգամ տաղավարների կառուցման համար անվճար […]

Պերմյակովը միայնակ է գործել, թե ոչ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ քննչական պետական կոմիտեից armtimes.com կայքին տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։ «Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի […]

Գիտությունների ուսումնասիրությունը չի կարող մարդուն աթեիստ դարձնել. Մեծերը Աստծո մասին

«Գիտությունը Աստծո մասին հարցը կատարելապես թողել է բաց: Նրանք, ովքեր ասում են, թե գիտությունների ուսումնասիրությունը մարդուն աթեիստ է դարձնում, հիրավի, ինչ-որ առումով ծիծաղելի մարդիկ են»: Մաքս ԲՈՌՆ – (1882-1970),  գերմանացի ֆիզիկոս-տեսաբան և մաթեմատիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից: Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Քրիստոսը մեզ հայտնի Բեթղեհեմում չի ծնվել

Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ Հիսուս Քրիստոսը Բեթղեհեմում չի ծնվել: Իսրայելի հնէաբանները հայտարարել են, որ իրենք համոզիչ ապացույցներ ունեն, ըստ որոնց` Հիսուսը ծնվել է մեկ այլ Բեթղեհեմում, որը փոքրիկ գյուղ է Գալիլեայում:  Ինչպես տեղեկացնում է “FedPost.ru”-ն, բոլորին հայտնի Բեթղեհեմում մի փոքրիկ գյուղ է գտնվում: Պեղումներ արած հնէաբանները հայտարարում են, որ բավական ապացույցներ կան ենթադրելու, […]

Բացառիկ վիրահատություն. 10 ամսական սիամական երկվորյակներին բաժանել են /ֆոտո/

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հիվանդանոցներից մեկում բացառիկ վիրահատություն է տեղի ունեցել: Բժիշկներին հաջողվել է բաժանել 10 ամսական սիամական երկվորյակներին եւ պահպանել քույրերի կյանքը: Այժմ Նետելին եւ Ադելինան վերականգնողական կուրսեր են անցնում, հայտնում է Lifenews-ը: Վիրահատության բացառիկությունը կայացել է նրանում, որ երկվորյակներն իրար կպած են եղել կրծքով ու փորով, իսկ նման պարագայում բժիշկները նախկինում միայն մեկ երեխային […]

Ի՞նչ է նշանակում՝ «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր… »

Աստված, անշուշտ, բոլորիս է տալիս ամեն օրվա հացը առանց մեր աղոթքների, բայց մենք աղոթում ենք, որ Աստված օգնի մեզ հասկանալու Իր ամենօրյա խնամքը մեր հանդեպ՝ մեր հանապազօրյա հացն ստանալու շնորհակալ հոգով: Ի՞նչ ենք հասկանում «ամեն օրվա հաց» ասելով: «Ամեն օրվա հացն»  այն ամենն է, ինչն առնչվում է մարմնի և հոգու կարիքների հետ, որոնք են՝ ամենից […]

Ներկայացրել են Սեյրան Օհանյանին

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված