ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն
ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ըպաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, ՄիքայելՄանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:





































