03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պոռնկությամբ զբաղվող Մարիան «ցնցել է» ոստիկաններին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Մարիա Բ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա փոքրամարմին, նիհարակազմ, ժպտադեմ ու ցածր ձայնով խոսող Մարիային նայելով՝ դժվար էր պատկերացնել այն արարքը, որի համար մեղադրվում էր նա, և այն զբաղմունքը, որին «զինվորագրված» է եղել դեպքի ժամանակ:

Մարիան մեղադրվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնում խուլիգանություն անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 22-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Շենգավիթի բաժին էր բերվել Մարիա Բ.-ն:

Բաժնի առաջին հարկում ժամը 22-ն անց 15 րոպեից Մարիան մոտ հինգ րոպե աղմկել էր, հայհոյել ոստիկանների հասցեին, խանգարել բաժնի բնականոն աշխատանքը և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, «սրածայր քարով» վնասել էր իր ձեռքն ու պարանոցի շրջանը:

Ընդհանուր իրավասության դատարանում Մարիան իրեն մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար և միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

վայրից՝ հանրակացարանատիպ շենքից Մարիային բնութագիր էին տվել՝ զգացմունքային դրական բնութագիր, համաձայն որի՝ Մարիան շատ բարի, ուրիշի ցավերն ու վշտերը որպես սեփական ցավեր ու վշտեր ընդունող, բոլորին հասնող մարդ է: «Մեր աչքի առաջ մեծացած երեխա է»,- գրել էին հարևանները՝ նշելով նաև, որ հիվանդության նոպաների ժամանակ Մարիան դառնում է դյուրագրգիռ, կարող է չնչին բանից բորբոքվել, նրա ցավը դժվար է պատկերացնել…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ Մարիան տառապում է պարբերական՝ երևանյան հիվանդությամբ, հաճախակի ունենում է նոպաներ, գտնվում է դիսպանսեր հսկողության տակ:

Նախագահողի հարցին Մարիան պատասխանեց, թե բժիշկների տված դեղերը չեն օգնում, ինքն իրեն իր իմացած միջոցներով է բուժում:

Մեղադրողն իր ճառում, թվարկելով Մարիային բնութագրող հանգամանքները, նշեց նաև, որ նա զբաղվում է մարմնավաճառությամբ: Դա կարող էր և չառանձնացվել, որովհետև մեղադրանքի մեջ արդեն իսկ այդ զբաղմունքը հիշատակված էր, այն ո՛չ պատասխանատվությունը մեղմացնող, ո՛չ ծանրացնող հանգամանք կարող էր դիտվել:

Մարիան իր շահերի պաշտպանի միջոցով ռեպլիկի ձևով հայտնեց, որ այլևս մարմնավաճառությամբ չի զբաղվում:

Մեղադրողը միջնորդեց Մարիա Բ.-ին մեղավոր ճանաչել և դատապարտել 50 հազար դրամ տուգանքի:

Մարիան ժպիտով կանգնեց, դժվարությամբ ձևակերպեց, թե հուզվում է, չգիտի՝ ինչ ասի: Վերջին խոսքում էլ նա աշակերտուհու նման ասաց, թե ներողություն է խնդրում, զղջում է, էլ նման բան չի անի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ