03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ստիպված. Առավոտ

«Որքան էլ կարեւոր լինի Ցեղասպանության ճանաչ­ման գործընթացը [որտեղ մեր գործերը վատ չեն ըն­թանում], ինձ թույլ տամ այս անգամ շեղվել այս թե­մայից եւ անդրադառնա ավելի «կենցաղային» թեմայի,-գրում է Առավոտի գլխավոր խմբագիրը, շարունակելով.

-Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպ­ված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման հաճար բազմաթիվ հիմքեր կան: Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հա­զարավոր հայրենակիցներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես ես հասկացա Պուտինի երեկվա հայտարա­րություններից՝ դեռ երկար է տեւելու:

Բայց կրճատվել է նաեւ Արեւմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն Է: Այստեղ պատճառները տարբեր են, որովհետեւ տար­բեր են օգնությունները: Դրանց մի մասը տարիներ շարունակ ուղղվում էր, այսպես ասած, «աղքատու­թյան հաղթահարմանը». բայց աղքատությունն այդ­պես Էլ չի հաղթահարվել, այլ հակաոակը՝ խորացել Է:

Մյուս մասն ուղղվում Էր ժողովրդավարության զար­գացմանը, օրենսդրության կատարելագործմանը, հասարակության ակտիվությանը, թրեյնինգներին եւ այլնին, բայց այստեղ Էլ շոշափելի արդյունքներ չեն երեւում: Բայց խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդ­յունքների բացակայությունն է Եւ ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ:

Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հա­ջողվի մշտապես փող ստանալ: Մենբ աղքատ ենք, բայց ոչ այն աստիճանի, որ աշխարհի բարեգործնե­րին դեմ տանք սովից ուռած փորերով եւ ցեխերի ճեջ նստած մերկ երեխաների լուսանկարները եւ շարժենք նրանց գթասրտությունը:

Մենբ կարիք ունենք Ժողովրդավարությունը զարգացնելու, բայց ոչ այն աստիճանի, որ մեզ մոտ ոչ մի ընդդիմադիր խորհրդարան չլինի, ոչ ոք ծպտուն չհանի, իսկ քիչ թե շատ ակտիվ բոլոր գործիչները լինեն բան­տում: Մեզ մոտ էլ են, իհարկե, մեկ-մեկ բռնում ընդդիմադիրներին, բայց ավելի շուտ՝ «կանխարգելիչ նպատակներով», ինչպես որ հիմա՝ Հիմնադիր խորհրդարանի դեպքում:

Բայց որքան էլ մեր հասա­րակական սեկտորի ներկայացուցիչներն ահազանգեն՝ մարդու իրավունքների, խոսքի եւ ցույցերի ազա­տության վիճակը Հայաստանում աղետալի չէ, եւ ոեժիմն Էլ բռնապետական չէ:

Այնպես որ՝ որեւէ տեղից շոշափելի օգնություն սպա­սելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ ունի նաեւ իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին:

Իսկ դրա համար պետք է առանց որեւէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաքսային եւ հարկային օրենսդրու­թյունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարնե­րը մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում Է օբյեկտիվ անհրա­ժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խո­չընդոտները վերանում են»:

Այլ հրապակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ