Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին կգա Երևան
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը։ Ազնավուրը խոսել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։ Լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրից հարցրել է, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում: Ազնավուրը […]





































