30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Չարդախլու-հերոսների հայրենիք»

Չարդախլուն բազմադարյա մշակույթ ունեցող հանրաճանաչ հայկական գյուղերից մեկն է, որը պատմական Գարդմանի (Ուտիք–Արցախ) մի մասն է։ Չարդախլուն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետներ, 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։  Սակայն […]

«Մեր կանանց ու մայրերի հանդեպ սերը հայտնելու ևս մեկ առիթ է»

Այսօր՝ ապրիլի 7-ին, մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այս տոնը մեր կանանց ու մայրերի հանդեպ սերը հայտնելու ևս մեկ առիթ է: Նա շնորհավորեց բոլոր կանանց՝ մաղթելով բերեկեցություն, առողջություն, երկարակեցություն ու լավատեսություն:

Պուտինի դղյակի լուսանկարները ողողել են համացանցը /ֆոտո/

Ռուսաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համախոհ Գեորգի Ալբուրովը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Գելենջիկում գտնվող դղյակի լուսանկարներից: «Գնահատեք Պուտինի պալատը (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»,- գրել է Ալբուրովը։ 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում կառուցված այս հսկայական պալատը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ […]

Բերման ենթարկվածների թիվը ավելանում է

Խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման են ենթարկել նաև Գևորգ Սաֆարյանին։Հիշեցնենք, որ առավոտյան խուզարկություն է սկսվել Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում և բերման են ենթարկվել «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,ինչպես նաև շարժման անդամներ Վարուժան Ավետիսյանը, Թորոս Սէֆիլյանը, Պավել Մանուկյանը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

«Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ. Սիրելի՚ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ […]

Կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը

ՀՀ Քննչական Կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է.  ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության […]

Խուզարկություն ՀԽ Վանաձորի գրասենյակում

Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Մոսկվայում Ցեղասպանությանը նվիրված 2 000 միջոցառում կանցկացվի

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառումներ տեղի կունենան, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բուն Մոսկվայում 30-ից ավելի միջոցառում է տեղի ունենալու: «Սա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- ասել է նա։

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ բերման ենթարկվեցին

Րոպեներ առաջ ՀԽ քարտուղարությունը տարածեց հաղորդագրություն. «Այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին»,-ասված է հաղորդագրության մեջ: ՀԽ քարտուղարություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի