System of a Down խմբի ապրիլի 23-ին կայանալիք համերգին մասնակցության կարգը /վիդեո/
Ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ին, Բրազիլիայի հրապարակից կմեկնարկի ավտոբուսների երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ: Ավտոբուսները կգործեն մինչև գիշերվա 1-ը: Իսկ ապրիլի 23-ի և 24-ի համերգների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա 1-ը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 54-ամյա տղամարդը տոկոսով փող տվող կնոջ հետ վիճել էր, ինչպես ասում, է, զայրացել ու խեղդել նրան: Տակառում տեղավորված դիակը տեղափոխել էր Նոր Խարբերդում վարձակալած տան նկուղը և պահել այնտեղ: Ըստ ամբաստանյալի՝ սպանել էր ոչ թե փողի, այլ որովհետև զայրացած է եղել:
Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ ,,Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ,, խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին. Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար […]
Արձակագիր Ռազմիկ Դավոյանի կարծիքով, Ցեղասպանությունը ոչ թե ողբի համար է, այլ ոգեկոչման: Նրա խոսքով, այն պահից , երբ աշխարհի գագաթաժողովում հնչեց Հայ դատի պահանջը պետության, մեր իշխանության բարձրագույն անձերի կողմից, այդ պահից Ցեղասպանությունը մենաշնորհ չի եւ դուրս եկավ հայության սահմաններից: Հայաստանը Թուրքայի հետ միշտ խոսել է վարագույրի կամ պատնեշի հետեւից: “Ֆուտբոլային քաղաքականությունը, որ արեց մեր […]
TIME հանդեսի 100 ամենաազդեցիկ անձանց նվիրված միջոցառման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Կատակերգակ դերասանուհի Էմի Շումերը ընկել է Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ոտքերի տակ` այսպիսով ծաղրելով նրանց եւ փորձելով Քիմի և Քանյեի ուշադրությունը փոքր-ինչ շեղել իր կողմը: Քիմը թեթեւ ժպտացել է, Քանյեն ընդհանրապես չի արձագանքել:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն հետևում է Հայոց ցեղասպանության հարյումարյակի միջոցառումներին, այլև անձամբ մասնակցում է: «Ես էլ իմ չափով, իմ փայով մասնակցում եմ, ի՞նչի եմ մենակ հետևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալը: Գեներալը կարծում է, որ ապրիլի 25-ին մենք պետք է առաջնորդվենք պահանջատիրող, միասնական կարգախոսով: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,- Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,- Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,- Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. […]
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ էապես ավելացել են Հայաստան թռիչքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կգան հատուկ չվերթներով: Ապրիլի 23-ին հատուկ չվերթով Հայաստան կժամանեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: Ի դեպ, ըստ տեղեկությունների` Վլ. Պուտինին կուղեկցի 5 ինքնաթիռ: Ֆրանսուա Օլանդը ավելի համեստ է` 2 օդանավով կժամանի:
























