13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վատացավ ընկավ. արտակարգ իրավիճակ կառավարության դիմաց /վիդեո/

“Հաշմանդամ օդաչուների միություն” հասարակական կազմակերպության անդամները այսօր, Կառավարության հերթական նիստի օրը բողոքի ակցիա անցկացրին Գործադիրի շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք փոխհատուցումը:

Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ օդաչուները 8 տարի շարունակ  պահանջում են հաշմանդամության համար սահմանված փոխհատուցումները :

Հաշմանդամ օդաչուներից Վանիկ Մայիլյանի ինքնազգացողությունը միանգամից վատացավ: Տարածքում գտնվող ոստիկանները «Շտապ օգնություն» կանչեցին:

«Նյարդային հողի վրա վատացավ ու միանգամից ընկավ, լավ էր մի կերպ սկոռի կանչեցինք»,-նշեցին ներկաները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ