15 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Սա իրականում բարդ սովորույթ է»

Ազգային ժողովում այսօր շարունակվում է քննարկվել ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթն սկսեց հարցով, թե ի՞նչ է նշանակում արդյոք վարկ վերցնել, որտե՞ղ ենք հասել վարկ վերցնելով, և ի վերջո ինչպե՞ս ենք օգտագործում վարկային միջոցները:

Ըստ նրա՝ այս հարցերի մասով այդպես էլ հստակ պատասխան չհնչեց: Հիշեցնենք, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքը կազմակերպելու համար կառավարությունը ՌԴ-ից 270 մլն դոլար վարկ է վերցնելու, ինչպես նաև ռուսական կողմից ստանալու է 30 մլն դրամաշնորհ, որպեսզի համատեղ աշխատանքներ իրականացնեն, որպեսզի 10 տարով էներգաբլոկը լրացուցիչ աշխատի: Թևան Պողոսյանի համար զարմանալի է, որ գումար են վերցնում՝ նույնիսկ վստահ չլինելով՝ կբավարարի այն, թե ոչ:

«Սա իրականում բարդ սովորույթ է, մենք ոնց որ թե չենք սիրում հաշվել մեր ֆինանսական կարողությունները: Պատկերացնո՞ւմ եք, եթե ցանկացած քաղաքացի նման վարկային պարտավորություն վերցնի իր վրա, ինչպիսի վիճակի մեջ կհայտնվի»,-նշեց նա: Պատգամավորն առաջարկեց, թե պետք է օրենքի ուժով ամրագրել, որ ցանկացած պայմանագիր քննարկելուց առաջ պետք է ստանալ նախկին վարկային պայմանագրերը, հասկանալ ինչպես են օգտագործվել և ովքեր են պատժվել սխալ օգտագործման, սխալ կառավարման ու հաշվարկման համար, ըստ որի՝ որոշել նոր վարկը վերցնել, թե ոչ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ