Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի գիշերը` Սյունիքում, 15-18-ին` առանձին շրջաններում` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 14-18-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն:





































