Աննախադեպ ջահերով երթ բուլղարական Վառնա քաղաքում /վիդեո/
Ապրիլի 23-ին Վառնայում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի բուն միջոցառումները: Երևանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետևում էին տասյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը: Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության […]





































