07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

8 միլիոն դոլարի համար. պատգամավորի քրեական խրոնիկան. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է վերջին օրերի քրեական սկանդալին՝ Գոհար Ենոքյան-Յուվեցի Կարո նախկին եւ ներկա պատգամավորների միջեւ սկանդալային պատմությանը՝ վերլուծելով այս դեպքում տուժող համարվող պատգամավոր Կարո Կարապետյանի կենսագրականը՝ համարելով նրան «մեր ժամանակների հերոս»:

Թերթը նկատում է, որ Յուվեցի Կարոն իր մերձավոր շրջապատի հետ չափազանց հաճախ է հայտնվում քրեական պատմությունների կիզակետում: Յուվեցի Կարոյի կենսագրության մեջ նման խառը դրվագները շատ են: 2009թ. հոկտեմբերին նա ավտոմեքենայի մեջ բանավիճել էր Ներքին Դվին գյուղի բնակչի հետ ե վեճի ընթացքում իր «Բրաունինգ» տեսակի ատրճանակից մի քանի անգամ կրկել նրա վրա: Այնուհետև՝ ծեծի էր ենթարկել հրազենային մի քանի վնասվածքներ ստացած Զադոյանին, ով նաեւ ուղեղի ցնցում էր ստացել:

Գործի քննության ընթացքում Զադոյանը տուժածից սահուն վեր էր ածվել կասկածյաւի, իսկ Յուվեցի Կարոն հակառակը՝ կասկածյալից վեր էր ածվել տուժողի: Գոհար Ենոքյանի հետ կապված պատմությունը, ըստ մամուլում շրջանաովող եւ որեւէ կերպ չհերքված տեղեկությունների, եղել է հետեւյալը:

Ենոքյանի զարմիկը 8 մլն դոլար տոկոսով վարկ է վերցրել Յուվեցի Կարոյից ու չի կարողացել ժամանակին վերադարձնել գումարը: Յուվեցին էլ առաջարկել է Գոհար Ենոքյանին պարտքի դիմաց իրեն տալ «Գարունը», բայց Ենոքյանը հրաժարվել է: Այսինքն՝ Յուվեցի Կարոն, ըստ այդ հրապարակումների, վաշխառությամբ է զբաղվում, որը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցագործություն է:

Սակայն ներկայումս նա, պատկերավոր ասած միայն տուժող է, որին ուզում էին սպանել: Թե որտեղից նրան այդ 8 միլիոն դոլարը, եթե նա պաշտոնապես հայտարարագրել է 60 միլիոն դրամ եւ 120 000 դոլար, անհայտ է: Մամուլում հրապարակված եւ չհերքված տեղեկությունների համաձայն, 2011-ին Կարոյի եղբայր Սիմոն Կարապետյանը, ով այդ ժամանակ  Մասիսի ՄՌՈ պետն էր, ինչ-որ մեքենա գրանցելու համար կաշառք վերցնելիս բռնվել էր, բայց նրան հաջողվել Էր հեռանալ Հայաստանից:

Ավեյի ուշ Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանն Էր բռնվել մաքսանենգության կատարելիս, նրա նկատմամբ դատարանը կիրառել էր երկամսյա կալանք, սակայն հետագայում նա հայտնվել Էր ազատության մեջ: Այս տեսանկյունից Յուվեցի Կարոյի միակ «թերացումը» եղել է իր փեսայի՝ Գոռ Առաքելյանի հետ տեղի ունեցածը:

Վերջինս մեկ տարի առաջ՝ 2014թ. մայիսի 14-ին Վերնիսաժի այգում տեղի ունեցած արյունալի «ռազբորկայի» գլխավոր գործող անձանցից Էր: Կրակոցների հետևանքով մարդ էր վիրավորվել, եւ հիմա փեսան դեռ ազատազրկված Է Նշենք, որ Աժ պատգամա¬վոր Կարապետյանը ապրում Է «բուռն օրինաստեղծ» կյանքով:

Օրինակ՝ այս տարվա ընթացքում Աժ-ում տեղի ունեցած 34 քվեարկություններից նա մասնակցել է միայն 15-ին եւ բոլոր դեպքերում «կողմ»է  քվեարկել: Մնացած 19 քվեարկություններից նա բացակայել է: Արդեն մոտ 7 տարի պատգամավոր լինելով’ երբեք ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ երբեք հանդես չի եկել: Փոխարենը՝ նա չաւխսզանց ակտիվ է քրեական խրոնիկաներում:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ