07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է դառնում. կազինո կգնան զոքանչի, կնոջ հետ. Առավոտ

«Առավոտ» տեղեկացնում է, որ այսօր կառավարության հաստատմանն է ներկայացված որոշման նախագիծ՝ շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների կողմից 1 միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման եւ պահպանման կարգի մասին: 

Ըստ նախագծի՝ շահումով խաղերի կազմակերպիչը 1 միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդին նույնականացնում եւ նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա: Այդ անձինք հաշվառվելու են, եւ ամբողջ տվյալները պահպանվելու են շտեմարանում: Ընդ որում, ինչպես նշված է նախագծում, այդ հաշվառումը պետք է կատարվի այնպես, որ հարկ եղած դեպքում հնարավորություն լինի վերականգնել այն աշխատակցի տվյալները, որն իրականացրել է հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը կամ պահպանման ենթակա տեղեկությունների, փաստաթղթերի ձեռք բերմանն ուղղված այլ գործողությունները:

Իսկ տվյալների պահպանումն էլ այնպիսի եղանակով պիտի իրականացվի, որ ապահովի յուրաքանչյուր աոանձին գործարքի վերականգնումը Եւ այդ տեղեկատվության օգտագործման հնարավորությունը որպես դատավարական ապացույց: Ընդ որում՝ խաղատանը 1 միլիոն դրամից ավելի գործարք անողի կամ ասենք՝ խաղացողի տվյալները միայն անուն-ազգանուն, հայրանուն, ամուսնացած է, ամուսնացած չէ տեղեկություններով չեն բավարարվելու, այլ ամենայն մանրամասնությամբ պետք է տվյալ անձի մասին տեղեկություններ հավաքվեն՛ ընդհուպ մինչեւ ներպետական եւ միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները՝ ներառյալ հաճախորդի եւ գործարքի մյուս կողմի անունը, հաշվաոման հասցեն, գործարքի բնույթն ու վայրը, հաշվեհամարը, արտարժույթը ել այլ կարեւոր տեղեկություններ:

Կարճ ասած՝ խաղատներ այցելողներից, ով 1 միլիոնից ավելի գումար կծախսի, խոշորացույցի տակ կպահեն: Նկատենք, սակայն, որ եթե այս նախագիծն ընդունվի, ապա ճարպիկների մտքներին տեղ լինի՝ այն շրջանցելու ձեւը կգտնեն, ասենք՝ 999 հազար դրամի գործարք կանեն կամ էլ ասենք՝ ընկերոջ կամ զոքանչի, կամ էլ կնոջ հետ կգնան ու 1 միլիոնը կկիսեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ