17 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Ազատվել նման պաշտոնյաներից »

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց՝ օրերս կառավարությունում տեղի է  ունեցել ծրագրերի իրականացման գրասենյակների այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության վերաբերյալ քննարկում:

«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիոնավոր ներդրումներ են իրականացվել, սակայն որպես կանոն՝ խոսվում է  ավելի շատ կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին»,-նկատեց վարչապետը՝ նշելով, թե խոստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:

«Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլև անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ամբողջ խոստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է: Ի վերջո, քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներդրվող ֆինանսական միջոցները»,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ