06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի հաշվարկները. 168 Ժամ

«168 Ժամ»-ը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող 15 ընկերություններ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշորագույնների մեջ ծառուկյանական բիզնեսների թիվը մեկ-երկուսով ավելի շատ էր (1000 խոշոր հարկատուների ցանկում էին, օրինակ, «Կլեոպատրա» խաղատունը և «Բելեցցան»):

Այս 15 ընկերությունները միասին 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 2 մլրդ 513.1 միլիոն դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 2 մլրդ 557.7 միլիոնի դիմաց: Այսինքն՝ հարկերի ընդհանուր չափը նախորդ տարվա համեմատ նվազել է 44.5 միլիոն դրամով կամ 1.7%-ով:

Խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 15 ընկերություններից 9-ն այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել են հարկերը՝ նախորդ տարվա առաջին Եռամսյակի համեմատ: Տոկոսային առումով հարկերի ամենազգալի կրճատումն ունեցել է «ԱվիաՍերվիսը», որը զբաղվում է զբոսաշրջությամբ, ավիատոմսերի վաճառքով և ավիաուղեւորների սննդի ապահովմամբ:

Ընկերությունը 66.2%-ով նվազեցրել է հարկերը՝ հասցնելով 20.6 միլիոն դրամի, և 413-րդ հորիզոնականից նահանջել 987-րդ տեղը: Հարկերի զգալի նվազում են ունեցել նաև Hyundai մեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մագասինվեստը» (-59.2%) և ձկան կերի շուկայի սռաջատարներից մեկը համարվող «Մխչյան ֆիշ ֆուդը» (-58.2%):

Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը: Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր:

Օրվա մյուս հրապարակումներիը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ