12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Վերադառնալուց հետո ներկայացնի. վարչապետի առաջարկը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիային, նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում։ «Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տները և անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան։

Օրեր առաջ ես լրատվամիջոցների օգնությամբ արձագանքնել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասի հրթիռակոծության թեմային, որի հետևանքով նաև հայեր էին տուժել։ Դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել Հալեպի երեխաներին՝ դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը պատրաստ է ընդունել և պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների ու դպրոցականների համար»,-աաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որ Սփյուռքի նախարարը վերադառնալուց հետո կառավարության նիստին մանրակրկիտ ներկայացնի, թե ինչ քայլեր է անում նախարարությունը, և ինչ խնդիրներ ունի լուծելու կառավարությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ