Ահաբեկիչները 300 եզդիների են մահապատժի ենթարկել
Իրաքի Հյուսիսում «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 300 գերյալ եզդի է մահապատժի ենթարկվել, հայտնում է «РГ»-ն: Սպանության փաստը հաստատվել է իրաքյան աղբյուրների կողմից: Հարկ է նշել, որ մոտ 3 000 եզդիներ գերի էին ընկել նախորդ տարի, նրանց իսլամիստները պահում էին Մոսուլ քաղաքում` շատ ծանր պայմաններում: Գերիների մեծ մասը կանայք են:




































