17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սպանության սպառնալիք

Մայիսի 6-ին, ժամը 19.50-ին, 1979 թ. ծնված Վահան Ն.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.25-ին, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ն Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 50 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում վիճաբանել է իր հետ, այդ ընթացքում գլխով հարվածել իր գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո ավտոմեքենայից հանել է դանակ և սպառնացել, որ կսպանի:

Ոստիկանությունում Գրիգոր Գ.-ն հաղորդում է տվել, որ Րաֆֆու փողոցի թիվ 50 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ Վահան Ն.-ն գլխով հարվածել է իր գլխին: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ