20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: «Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է

Վերջին օրերին ինչպես հեռուստատեսային, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տարբեր հաղորդումներ և հրապարակումներ են տեղ գտնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Պետք է արձանագրենք, որ ազգաբնակչության առողջության համար կարևոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում   աղավաղվում են առկա փաստերը,  բանավեճերի և քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետներըներկայացվում ենհամատեքստից կտրված, ինչը […]

«Թուրքերը մեծ գումարներ են ծախսում»

 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԼՂՀ զեկույցի հետ կապված շատ աշխատելու տեղ կա դեռևս, սա մի ամբողջական դինամիկ գործընթաց է: Նա նկատեց, որ թուրքերը մեծ գումարներ են ծախսում, որպեսզի այս զեկույցն ընդունվի: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» […]

Պլանային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. ապրիլի 29-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մեծարենցի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ոսկանյան, Մարտիկյան փողոցների, Ջիվանու, Ծերենցի, Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` նրբանցքներով, Շահումյան 16 […]

Թուրք պատգամավորին քարկոծել են հայերի պատճառով

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ նիստերի դահլիճում առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ թուրքական պատվիրակությունից միայն մեկն է ոտքի կանգնել, ով ընդդեմ խտրականության հարցերի հանձնաժողովի ղեկավարն է: Նա նշեց, որ հետագայում հայ պատգամավորները տեղեկացել են, որ թուրքական պատվիրակության […]

Կոմիտասը չի խելագարվել, պնդում է հոգեբանը

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» գրքի շնորհանդեսը, գրում է ysu.am-ը: Այն հեղինակի՝ Կոմիտասին զուտ հոգեբանական տեսանկյունից ներկայացնող 2-րդ գիրքն է: Առաջինը՝ «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը, լույս է տեսել 2011 թ-ին: Այդ գրքում Մելինե Գարագաշյանը, իր հավաքած նյութերն ու փաստերը համադրելով, փորձել է ապացուցել, որ Կոմիտաս […]

Նախագահն ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող […]

Վաշինգտոնում հայերի եւ թուրքերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց բախումներ են տեղի ունեցել հայերի եւ թուրքերի միջեւ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված հայերը ակցիաներ են իրականացրել, թուրքերն էլ իրենց հերթին ակցիա են արել` պնդելով, թե հայերը «հորինել են այդ ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանները միջամտել են եւ ձերբակալել մի քանի հոգու:

Թուրքերը շնորհակալություն են հայտնել հայ պատգամավորներին /վիդեո/

ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամները, արդեն տեղեկացրել ենք, որ անմոռուկներ և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այլ խորհրդանիշեր են նվիրել եվրոպացի պատվիրակներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ թուրք պատվիրակներն իր հետ անձնական զրույցների ժամանակ ասել են, որ ստացել են այդ նվերները, ինչի համար շնորհակալություն են հայտնել: «Այլ պատվիրակների ևս տրվել են […]

Ոչ թե՝ վեց, այլ տասը միլոն հայ՝ բեմում.«Genealogy» խմբի անդամ

«Ֆրանսիայում ինձ քանի անգամ առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին, սակայն միշտ մերժել եմ, բայց երբ առաջարկ ստացա Հայաստանից, միանգամից ասացի` այո»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Genealogy » խմբի Եվրոպան ներկայացնող անդամ Եսայի Ալթունյանը: Ալթունյանին հուզել է Հայաստանից ստացած առաջարկը ու նա այդ զգացողությունը դժվարանում է լիարժեք արտահայտել:  Մինչդեռ Աֆրիկան ներկայացնող մասնակից Վահե Թիլբյանը Գոհար Գասպարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի