02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին, ԼՂՀ կառավարության մի խումբ անդամների հետ, ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:

Եռատոնի միջոցառումներին  մասնակցելու նպատակով Արցախ ժամանած  ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել  նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը  կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:

Հովիկ Աբրահամյանը ողջույնի իր խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: ՀՀ վարչապետն, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:

Ընդլայնված կազմով տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս երկկողմանիորեն ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը, և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ