21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրար երես ավելի շատ ենք տեսնում օրվա ընթացքում, քան մեր տանեցիների երեսը

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Մենք իրար երես ավելի ենք տեսնում, քան տանեցիների երեսը, պետք է հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ «Ես ողջունում եմ այս մթնոլորտը, որ այսօրվա դրությամբ ՀՀ պառլամենտը, որ մեր ժողովրդի հայելին է, մենք մեկ բառով ասած այստեղ ներկաներս իրար երես ավելի շատ ենք տեսնում օրվա ընթացքում, քան մեր տանեցիների երեսը: Պետք […]

10-11 մահացության դեպք է գրանցվում մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում. փորձագետը զայրացած է

Save the Children հետազոտական կենտրոնի հետազոտության համաձայն` մայրերի համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 103-րդն է: Այս տվյալները զայրացրել են Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանին:  «Այդ ուսումնասիրության մեթոդաբանության մեջ ընկած է առողջապահական միայն մեկ ցուցիչ, մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցիչն է, որը այստեղ բերված 15,6-ը 1000 կենդանածնի հաշվով ու […]

Զուրաբյանը չէր ուզում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքը արժանապատվության վերաբերյալ սխալ է ընկալվել պատգամավորների կողմից: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ինքը պատգամավորը: Հիշեցնենք, որ եկամտահարկի մասին օրենքի քվեարկությունից առաջ նա կոչ էր արել քվեարկել այս օրենքի դեմ՝ ցույց տալով արժանապատվություն, որից հետո կոշտ քննադատության արժանացավ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Այվազյանի կողմից: «Ցավում եմ, որ իմ […]

Արջը տան բակ է մտել

Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ, […]

Հարստացված հացը` քաղցկեղի աղբյո՞ւր. թեժ կրքեր /վիդեո/

«Բնական ֆոլաթթուն որպես վիտամին B9  օրգանիզմում չի կուտակվում: Նրա հիմնական մասը յուրացվում է և քանի որ ջրալույծ վիտամին է, այն լուծված վիճակում հեշտությամբ հեռանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում: Բնական ֆոլաթթվի կարիք մեր արևաշատ Հայաստանը չունի, մեր սննդակարգում օգտագործվող բոլոր բույսերը հարուստ են  ֆոլաթթվով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Առողջապահության նախարարության որոշմանը, թե D […]

Մի շտապեք, պարոն Սահակյան

 Ազգային ժողովում քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությամբ՝ դրոշմապիտակավորվելու են պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները, պահածոները և այլ ապրանքներ:Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարությունը հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին, որ այս ժամանակահատվածում՝ մինչև հունիսի մեկը, ժամանակ է տրվում դրոշմապիտակավորելու […]

Չստացվեց

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ դժգոհության առիթ դարձավ վրացական կողմի մոտ: Հայկական կողմը չփորձեց հերքել հանդիպման մասին տեղեկությունը, նշելով, որ այն կրել է ոչ պաշտոնական բնույթ: Նշենք, Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին տեղեկությունը տարածել էին օսական լրատվամիջոցները: Նրանք հաղորդել էին, թե հանդիպման նախաձեռնողը եղել է Գալուստ Սահակյանը, […]

Ձերբակալվել է քննչական բաժնի պետը

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, […]

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ

Իրանի Քաշմեր քաղաքում 5.2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Թեհրանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի արդյունքում 35 մարդ է վիրավորվել, զոհերի մասին չի հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի