26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Հակառակ դեպքում այս օրենքն աղավաղելու է առողջապահական համակարգը»

 Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց և 110 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսելով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ կողմ է քվեարկում, սակայն ակնկալում է, որ վերջնական ընթերցման ժամանակ հաշվի […]

«Սա իրականում բարդ սովորույթ է»

Ազգային ժողովում այսօր շարունակվում է քննարկվել ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթն սկսեց հարցով, թե ի՞նչ է նշանակում արդյոք վարկ վերցնել, որտե՞ղ ենք հասել […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Երևանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը և պատվիրակության անդամներին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի […]

Նպատակահարմար չգտան

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությունը: ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում հավանության արժանացնել այս նախաձեռնությունը: Նախագծով առաջարկվում է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին և նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է […]

Մայիսի 1-ին՝ անվճար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը  և ՀՀ փաստաբանական դպրոցը՝  ք. Երևան, Զաքիյան 2 հասցեում (երկրորդ հարկ) վաղը՝ մայիսի 1-ին, 12:00-15:00-ն Աշխատանքի օրվա առիթով կազմակերպում է անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիների համար՝ առանց բացառության: 

Աշխատանք են առաջարկում /վիդեո/

Այսօր` ապրիլի 30-ին Երևանում՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից զբասայգում բացվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 70 գործատուներ: Նրանք առաջարկում են մոտ 400 թափուր աշխատատեղեր: Henaran.am-ի հետ հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նկատեց. «Որքան մարդիկ բողոքում են, որ աշխատատեղ չկա, այնքան գործատուները բողոքում են, որ համապատասխան կադրեր չկան: Այսինքն՝ կա […]

Ինչպես է Պուտինի ընտանիքը հրաշքով փրկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Русском пионер» ամսագրի սյունակում  պատմել է Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ ծնողների հիշողությունների մասին, այն մասին, թե ինչպես են նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմին հրաշքով փրկվել, բայց ատելությամբ չեն լցվել գերմանացիների նկատմամբ, գրում է РИА Новости-ն: «Անկեղծ ասած՝ հայրս չէր սիրում շոշափել պատերազմի թեման։ Երբ մեծահասակները խոսում էին և հիշում ինչ-որ բան, ես […]

Գնդապետը հացադուլը շարունակում է Ազատության հրապարակում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը երեկ տեղափոխվեց Ազատության հրապարակ։ Նա վստահ է, որ Ազատության հրապարակում ինքը մենակ չի լինի: Թեպետ որոշ ազատամարտիկներ և քաղաքացիներ Ազատության հրապարակում Ավետիսյանի կողքին են, բայց հացադուլը նա մենակ է շարունակելու: Մեզ հետ զրույցում Ավետիսյանը հայտարարեց, որ թույլ չի տալու  իր ընկերներին հացադուլ անել,նրանց […]

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական պալատում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որը տևել է 7 ժամ:, գրում է Ermenihaber.am-ը: Նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` նախօրեին կայացած նիստի օրակարգում եղել է գյուլենական ուժերի հարցը: «Զուգահեռ պետություն» անվանվող գյուլենական համայնքը դիտվել է Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք և ներառվել «կարմիր գրքի» վտանգների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի