17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զարկերակային ճնշումից մինչև նախաքաղցկեղային վիճակ

Արդեն մի քանի ամիս է՝ բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում` առավել բարձր մահացություն բերող 3 հիվանդությունների` սրտանոթային համակարգի, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:

 Զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման համար  հետազոտվում են 35-ից 68 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները, արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով էլ` 30-ից 60 տարեկան կանայք անցնում են ՊԱՊ թեստի հետազոտություն:

Այդ մասին այսօր մանրամասնեց  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հետազոտություններում բնակչության ընդգրկվածությունն իրենց սպասվածից ավելին էր, մինչդեռ մինչ ծրագրի մեկնարկը մտավախություն են ունեցել, որ քաղաքացիները չեն այցելի կանխարգելիչ հետազոտությունների, քանի որ պրոֆիլակտիկ նպատակով բժշկի այցելելու մշակույթը մեզանում այնքան էլ զարգացած չէ: 

ԱՆ  առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի տվյալներով, տարեսկզից մինչ օրս 7150 կին ենթարկվել է ՊԱՊ թեստի հետազոտության, շուրջ 56 հազար քաղաքացու մոտ էլ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Այս հետազոտությունները քաղաքացիները պետք է անցնեն առաջնային բուժօգնության օղակում` պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում: Հարցին, թե այսօր ոչ բոլոր պոլիկլինիկաներն են հագեցած տեխնիկայով, որպեսզի քաղաքացիներին նորմալ ախտորոշեն, Նելսոն Զուլոյանն ասաց, որ առաջնային բուժհիմնարկների` բուժսարքավորումներով  համալրումը ընթացքի մեջ է: Թե քանի քաղաքացու մոտ է բարձր գերճնշում ախտորոշվել եւ քանի կին է նախաքաղցկեղային վիճակում, Նելսոն Զուլոյանն ասաց, որ արդյունքները դեռ չեն ամփոփել, սակայն այս պահի դրությամբ պարզ է, որ հետազոտվածների տասը տոկոսի մոտ առկա են զարկերակային գերճնշման տատանումներ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ