18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մտահոգությունները կփարատվեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին չի զարմացնում այն, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն վերջնական եզրահանգում է արել ու ընտրել կառավարման խորհրդարանական մոդելը: «Այստեղ նոր բան չկա, հաստատավել էր հայեցկարգը, որը խորհրդարանական համակարգ ուղղորդող հայեցակարգ է, ուղղակի ՀՀ նախագահը երկու խնդիրներ էր առաջարկել, որ քննարկեն և լուծումներ գտնեն:

Մեկն անվտանգության պաշտպանողականության հետ կապված խնդիրն էր, մյուսը կառավարման ներքին կայունության խնդիրներն են, և ես վստահ եմ, որ հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատում է: Մյուս խոսակցություններին մենք անդրադարձել ենք, որ չի կարող լինել հակադիր երկու նախագիծ, և տեղյակ էինք, որ հանձնաժողովն աշխատում է խորհրդարանական համակարգի նախագծի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վարդանյանը նկատեց, որ իհարկե, նախագահն ասել է, որ պառլամենտական համակարգի պարագայում կան խնդիրներ, մտավախություններ ևս, բայց այս համակարգն ունի բազմաթիվ տարբերակներ, բազմաթիվ լուծումներ, և կա միջազգային փորձ: «Մենք հեծանիվ չենք հայտնագործում: Բնականաբար, մասնագիտական հանձնաժողովն աշխատում է նաև այնպիսի մեխանիզմներ դնել Սահմանադրության մեջ, որպեսզի այս մտահոգությունները հնարավորինս փարատվեն, և մենք համոզված ենք, որ այդ լուծումները կգտնենք»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ