10 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նպատակահարմար չգտան

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությունը: ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում հավանության արժանացնել այս նախաձեռնությունը: Նախագծով առաջարկվում է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին և նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է […]

Մայիսի 1-ին՝ անվճար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը  և ՀՀ փաստաբանական դպրոցը՝  ք. Երևան, Զաքիյան 2 հասցեում (երկրորդ հարկ) վաղը՝ մայիսի 1-ին, 12:00-15:00-ն Աշխատանքի օրվա առիթով կազմակերպում է անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիների համար՝ առանց բացառության: 

Աշխատանք են առաջարկում /վիդեո/

Այսօր` ապրիլի 30-ին Երևանում՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից զբասայգում բացվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 70 գործատուներ: Նրանք առաջարկում են մոտ 400 թափուր աշխատատեղեր: Henaran.am-ի հետ հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նկատեց. «Որքան մարդիկ բողոքում են, որ աշխատատեղ չկա, այնքան գործատուները բողոքում են, որ համապատասխան կադրեր չկան: Այսինքն՝ կա […]

Ինչպես է Պուտինի ընտանիքը հրաշքով փրկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Русском пионер» ամսագրի սյունակում  պատմել է Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ ծնողների հիշողությունների մասին, այն մասին, թե ինչպես են նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմին հրաշքով փրկվել, բայց ատելությամբ չեն լցվել գերմանացիների նկատմամբ, գրում է РИА Новости-ն: «Անկեղծ ասած՝ հայրս չէր սիրում շոշափել պատերազմի թեման։ Երբ մեծահասակները խոսում էին և հիշում ինչ-որ բան, ես […]

Գնդապետը հացադուլը շարունակում է Ազատության հրապարակում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը երեկ տեղափոխվեց Ազատության հրապարակ։ Նա վստահ է, որ Ազատության հրապարակում ինքը մենակ չի լինի: Թեպետ որոշ ազատամարտիկներ և քաղաքացիներ Ազատության հրապարակում Ավետիսյանի կողքին են, բայց հացադուլը նա մենակ է շարունակելու: Մեզ հետ զրույցում Ավետիսյանը հայտարարեց, որ թույլ չի տալու  իր ընկերներին հացադուլ անել,նրանց […]

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական պալատում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որը տևել է 7 ժամ:, գրում է Ermenihaber.am-ը: Նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` նախօրեին կայացած նիստի օրակարգում եղել է գյուլենական ուժերի հարցը: «Զուգահեռ պետություն» անվանվող գյուլենական համայնքը դիտվել է Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք և ներառվել «կարմիր գրքի» վտանգների […]

Մահացել է

Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը:  Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը: Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ, 1964-ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի […]

Հայտնաբերվել են 9000 եվրո կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդները

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատիբաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արարատի բաժնի […]

Անընդունելի է

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության կողմից:  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ պրոբացիայի ծառայության ստեղծումն ունի մի շարք կարևորագույն նշանակություններ: Նա նշեց, որ այն դրական էֆեկտ կարող է բերել հանցագործի վրա սոցիալական տեսանկյունից, նրա վերասոցիալականցման պրոցեսները կարող են ավելի շուտ կյանքի կոչվել: Նշենք, Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի