Թուրքիայում քանդել են հայկական մանկատունը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը
Այսօր` մայիսի 6-ի առավոտյան, քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ամառային ճամբար-մանկատունը, որտեղ բազմաթիվ հայ որբերի թվում ապրել են Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ագօս»-ի հաղորդմամբ` առավոտյան «Kamp Armen» (Արմեն ճամբար) անունով հայտնի մանկատան տարածք մտած շինարարական մեքենաները հողին են հավասարեցրել այն` չնայած վերջին օրերին ճամբարի քանդման […]










































