17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պետք է կառավարությունը մարդկանց տա ապրելու, շնչելու հնարավորություն»/վիդեո/

Կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հույս ունեն, որ այսօր կիմանան վարչապետի հետ հանդիպման օրն ու ժամը։

«Վարչապետը մեզ խոստացավ, որ մայիս ամսվա վերջին մեզ կընդունի և կասի թե ինչպես է կատարվելու աշխատավարձերի պարտքի մարումը։ Վարչապետը խոսատցել է, որ ներկայացնելու է գրաֆիկ թե հունիսիսց ինչպես են մարելու պարտքը»,-ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք ակնկալում են, որ հունիսիսց իրենք կստանան երկու ամսվա աշխատավարձ․ «Պետք է կառավարությունը մարդկանց տա ապրելու, շնչելու հնարավորություն և կամա-կամաց մոտնենա պարտքերի վերջնագծին»։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ